Բարի գալուստ «ԱՐՏԱԳՐՈ» ընկերության պաշտոնական կայք

Մեր մասին

.

Հնուց ի վեր Արարատյան դաշտավայրը հայտնի է եղել անկրկնելի համային որակներով օժտված մրգերով և բանջարեղենով: Դրանց փառքն ու հռչակը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Մեր օրերում լավ բերք ստանալու գրավականն առաջադեմ ագրոտեխնիկայի, նորագույն տեխնոլոգիաների և բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառումն է:

«ԱՐՏԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ունի երկարամյա փորձ (սկսած 1993 թվականից) բույսերի պաշտպանության բնագավառում՝ ներկրելով բացառապես որակյալ թունաքիմիկատներ համաշխարհային առաջատար արտադրողներից և հաջողությամբ իրացնելով այդ ապրանքները հայկական շուկայում: Ընդ որում, մեր ընկերությունը մշտապես կազմակերպում է բույսերի պաշտպանությանը նվիրված սեմինարներ, դասընթացներ և քննարկումներ՝ գյուղատնտեսական խորհրդատվությամբ աջակցելով ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ֆերմերներին: 

Վերոգրյալի հետ մեկտեղ՝ մեր ընկերությունը մասնագիտացած է պարարտանյութերի, աճման խթանիչների, ախտահանիչների, ջերմոցային թաղանթների, սերմերի, կաթիլային ոռոգման համակարգերի, գյուղատնտեսական գործիքների և մեխանիկական սարքերի ներկրման, մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտում: «ԱՐՏԱԳՐՈ» ընկերությունը  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական սեգմենտի առաջատարներից է՝ թե´ վաճառքների քանակով և թե´ մատուցված ծառայությունների բարձր որակական հատկանիշներով:

Այս կայքը հնարավորություն կտա Ձեզ ծանոթանալու «ԱՐՏԱԳՐՈ» ընկերության գործունեությանը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել մեզ հետ:

 Հարկ է նշել նաև, որ սույն կայքում, ինչպես նաև մեր վաճառասրահներում ներկայացված ողջ ապրանքատեսականին հնարավոր է ձեռք բերել արտոնյալ գյուղատնտեսական վարկի շրջանակներում՝ տարեկան սկսած 0 % տոկոսադրույքից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«SAB» կաթիլային ոռոգման ընկերության արտադրանքը ներկայացնող շնորհանդես

Երևանի ԱԱՊ անդամ «Արտագրո» ՍՊԸ-ն Պալատի հետ համատեղ 2019թ. մարտի 26-ին կազմակերպել էր իտալական «SAB» կաթիլային ոռոգման ընկերության՝ արտադրանքը ներկայացնող շնորհանդեսը: 2018 թ. մայիսի 8-10 Երևանի ԱԱՊ-ն իր անդամ ընկերությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այց Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված «Macfrut 2018» ցուցահանդեսին: Վերջինիս շրջանակներում ձևավորվեցին համագործակցության նոր կապեր, այդ թվում՝ «Արտագրո» ՍՊԸ-ն այժմ հանդիսանում է […]

Պարարտանյութեր արտադրող խոշոր ռուսական ընկերության շնորհանդեսը Երևանում

Հոկտեմբերի 25-ին պարարտանյութեր արտադրող «ԵվրոՔիմ» ռուսական ընկերությունը և հայկական ագրարային չորս ընկերություններ Երևանում ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Այդ չորս հայկական ընկերություններից մեկը «ԱրտԱգրո» ՍՊԸ-ն է, որի հետ Շենը երկար տարիներ համագործակցում է։ Այդ առիթով «ԱրտԱգրո» ՍՊԸ տնօրեն Արթուր Կտրակյանը հրավիրել էր Շենի աշխատակիցներին «ԵվրոՔիմ» ընկերության շնորհանդեսին։ Շենի թիմի հետ միասին շնորհանդեսին ներկա էին նաև […]

Հայաստանում շուտով ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու

Հայաստանում շուտով ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման նոր սխեմա է գործարկվելու «Հայաստանի գյուղատնտեսության սեկտորի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Գերմանա-հայկական հիմնադրամը` գերմանական KfW զարգացման բանկի հետ համատեղ: «Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի ագրովարկավորման շուկան հսկայական ճանապարհ է անցել: Եթե նախկինում հաճախորդները չգիտեին, թե որտեղից կարելի է փոխառու միջոցներ հայթայթել, ապա այժմ նրանք հնարավորություն ունեն ընտրելու իրենց […]