Պարարտանյութեր արտադրող խոշոր ռուսական ընկերության շնորհանդեսը Երևանում Նախորդ նյութը «SAB» կաթիլային ոռոգման... Հաջորդ նյութը Հայաստանում շուտով...

Պարարտանյութեր արտադրող խոշոր ռուսական ընկերության շնորհանդեսը Երևանում

Հոկտեմբերի 25-ին պարարտանյութեր արտադրող «ԵվրոՔիմ» ռուսական ընկերությունը և հայկական ագրարային չորս ընկերություններ Երևանում ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Այդ չորս հայկական ընկերություններից մեկը «ԱրտԱգրո» ՍՊԸ-ն է, որի հետ Շենը երկար տարիներ համագործակցում է։ Այդ առիթով «ԱրտԱգրո» ՍՊԸ տնօրեն Արթուր Կտրակյանը հրավիրել էր Շենի աշխատակիցներին «ԵվրոՔիմ» ընկերության շնորհանդեսին։ Շենի թիմի հետ միասին շնորհանդեսին ներկա էին նաև երկու գյուղներդրանք վաճառող ընկերությունների ներկայացուցիչները Վարդենիսից և Եղեգնաձորից, որտեղ իրականացվում է «Պտղաբուծության շուկաների զարգացում» ծրագիրը։

Շնորհանդեսի ժամանակ «ԵվրոՔիմ» ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Սերյոգինը նշեց, որ «ԵվրոՔիմ»-ն արդեն երկու տարի է, ինչ գործում է հայկական շուկայում և մտադիր է շուկայում իր չափաբաժինը հասցնել մինչև 30%, ինչի նպատակով դիստրիբյուտորական ցանց ստեղծելու որոշում է կայացվել: Նրա խոսքով՝ նման ցանցը հնրավորություն կընձեռնի պարարտանյութեր ձեռք բերել ցանկացած սեզոնի հասանելի գներով և խուսափել ֆինանսական կորուստներից: «ԵվրոՔիմ»-ը հայ ֆերմերներին առաջարկում է պարարտանյութեր անհրաժեշտ միկրոտարրերով, ինչպես նաև ջրի մեջ լուծվող պարարտանյութեր, որոնք ավելի հեշտ է կիրառել: